Բաժիններ՝

ՊՍԺ-ն հետաքրքրվում է «Մոնակոյի» մարզիչ Ժարդիմով

«Մոնակոյի» գլխավոր մարզիչ Լեոնարդու Ժարդիմը հայտնվել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետաքրքրությունների շրջանակներում:

42-ամյա պորտուգալացի մասնագետը դժգոհ է, որ «Մոնակոյի» ղեկավարությունը նոր պայմանագրեր է ստորագրում ֆուտբոլիստների հետ, բայց դեռ չի վերանայել իր պայմանագրի պայմանները, որի ժամկետը լրանում է 2019 թվականին:

ՊՍԺ-ն հետևում է իրավիճակի զարգացումներին: Ինչպես հաղորդում է Foot Mercato-ն, հայտնի տրանսֆերային միջնորդն արդեն կապվել է մարզչի հետ և քննարկել Փարիզում կարիերան շարունակելու հնարավորությունը:
Ժարդիմի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Արսենալը», «Ինտերը», «Ռոման» և չինական ակումբները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031