Բաժիններ՝

Զինվորական թոշակ 45 տարեկանում. ինչպես ստանալ

Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում շարունակում է զինծառայողներին վերաբերող սոցիալական իրավունքի մեկնաբանությունների շարքը՝ այս անգամ ներկայացնելով, թե երբ և ինչ դեպքերում է տրվում զինվորական կենսաթոշակ: Զինվորական կենսաթոշակի տեսակներն ու տրամադրման կարգը հաստատված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Դրանք են՝

1.  Երկարամյա ծառայության

 2.  Հաշմանդամության 

3.  Կերակրողին կորցնելու դեպքերում

Կարդացեք նաև

Նշենք, որ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում հիմնական կենսաթոշակի չափը, որը ներկայումս կազմոում է 16.000 դրամ, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1500 դրամ է:

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում`  ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձանց, ովքեր՝

1) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:

2) ծառայության տարիքը և/կամ պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում՝  զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.

3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:

Իսկ  երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում  է հետևյալ բանաձևով.

Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ  բանաձևով

Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է

Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,

ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,

ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,

ԶԱԳն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցն է։

Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է ցմահ:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ…

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին: Կենսաթոշակը նշանակելու համար պարտադիր է, որ  ծառայության կամ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում առկա լինի  զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապը:

ՈՒշադրություն.Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելը ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.

Սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար՝

11-ին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ, նույն պաշտոնը և զինվորական կոչումը ունեցող զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի, 2-րդ խմբի հաշմանդամի համար 60 տոկոսի, 3-րդ խմբի հաշմանդամի համար` 40 տոկոսի չափով:

2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և կազմում է.

  • 1-ին խմբի հաշմանդամի համար – 36.000 դրամ
  • 2-րդ խմբի հաշմանդամի համար – 26.000 դրամ
  • 3-րդ խմբի հաշմանդամի համար – 18.000 դրամ

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցիների համար հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը, որի պարագայում կենսաթոշակի չափը կազմում է.

  • 1-ին խմբի հաշմանդամի համար – 42.168 դրամ
  •  2-րդ խմբի հաշմանդամի համար – 36.144 դրամ
  •  3-րդ խմբի հաշմանդամի համար – 24.096 դրամ

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից և ամբողջ ժամանակահատվածի համար:

Տեղեկացնենք, նաև որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի հետ միաժամանակ նշանակվում է նաև ամենամսյա պարգևավճարներ: Պարգևավճարների չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասներին ծանոթանալու համար  ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:

Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialog.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս