Բաժիններ՝

Նշվել են Մարսի հինգ մահացու վտանգները

Մարսի վրա հայտնված մարդը կարող է մեռնել հինգ հիմնական պատճառներից: Համապատասխան հետազոտությունը Վաշինգտոնում (ԱՄՆ) ընթացող «Մարդիկ Մարսի վրա» խորհրդաժողովում ներկայացրել է մոլորակագետ Պասկալ Լին NASA-ից: Այս մասին, հայտնել է Space.com. հրատարակությունը:

Մարսի մակերեւույթին գտնվող մարդկանց համար անմիջական վտանգ է ներկայացնում ցածր մթնոլորտային ճնշումը (որը մոտավորապես հարյուր անգամ ավելի ցածր է երկրայինից): Պաշպանության բացակայության դեպքում մարդու արյունն այդ պայմաններում կսկսի «եռալ»: Դրանից կարելի է մեռնել մի քանի վայրկյանում:
Նաեւ վտանգ է ներկայացնում թթվածնաքաղցը: Կարմիր մոլորակի մթնոլորտը 95 տոկոսով բաղկացած է ածխաթթվական գազից: Առանց թթվածնի մարդը կմեռնի մի քանի րոպեում:

Երրորդ տեղում է ցուրտը: Ամռանը հասարակածի շրջանում Մարսի մեկերեւույթի մոտ ջերմաստիճանը կարող Է հասնել Ցելսիուսի 21 աստիճանի, սակայն գշերն այն զգալիորեն ցածր է՝ մոտավորապես մինուս 62 աստիճան: Այդ ցրտից մարդը կմեռնի մի քանի ժամում:

Կարմիր մոլորակի մթնոլորտի մակերեւութամերձ շերտերը շատ հղկանյութային փոշի են պարունակում: Կուտակվելով մարդու թոքերում՝ դրանք կարող են մահ առաջացնել մի քանի շաբաթ հետո:

Կարդացեք նաև

Վտանգավորությամբ հինգերորդ տեղում է ճառագայթումը: Հայտնի է, որ Մարսը չունի սեփական մագնիսոլորտը, ինչի հետեւանքով տիեզերական բարձրէներգետիկական ճառագայթները եւ Արեգակից եկող մասնիկների հոսքերը կարող են մարդուն սպանել մի քանի ամսում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս