Թուրքիայի ԱԽ նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը

Սեպտեմբերի 30֊ին տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ Էրդողանի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության` նիստի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։

«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, շեշտվել է տրանսպորտային ուղու կարևորությունը, որը, ապահովելով Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը, օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։

Նաև ընդգծվել է մեր կամքը՝ հաստատելու վերջնական խաղաղություն»,-ասվում է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031