Բիզնեսը 100 օրերի ընթացքում ազատված կլինի վարկային տոկոսադրույքներից
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը ՓՄՁ և կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է փաթեթային լուծում, որը թարմ շունչ կհաղորդի Հայաստանյան բիզնեսին:
Մայիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը ներառյալ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բիզնես հաճախորդներին կտրամադրվեն վարկային միջոցներ 3-ից 6 տարի տևողությամբ՝
- մինչև 100 միլիոն ՀՀ դրամով՝ սկսած 12% տարեկան տոկոսադրույքից,
- մինչև 250.000 ԱՄՆ դոլարով և եվրոյով՝ սկսած 10% տարեկան տոկոսադրույքից:
Ֆինանսական միջոցները կտրամադրվեն 0% տարեկան անվանական տոկոսադրույքով առաջին 100 օրացուցային օրերի համար: Բացի այս, առաջարկից օգտվող գործարարներին կտրամադրվեն հետևյալ լրացուցիչ առավելությունները՝
- Անվճար ArCa Business և Visa Business քարտեր
- Ավճար ACBA Online և ACBA Mobile ծառայություններ
- Անվճար POS-տերմինալի տեղադրում
- Աշխատավարձային քարտերի սպասարկում բանկում գործող լավագույն պայմաններով
- GREEN LEASING պրոդուկտից 2%-ով ավելի ցածր տոկոսադրույքով օգտվելու հնարավորություն
Այս առաջարկով բանկը, հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը, իր աջակցությունն է ցուցաբերում ՓՄՁ բիզնեսի զարգացմանը:
Առաջարկվող բիզնես վարկի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: