Բաժիններ՝

Louis Vuitton­-ը գովազդ է նկարահանել օսկարակիր դերասանուհու մասնակցությամբ

Շվեդ դերասանուհի Ալիսիա Վականդերը մասնակցել է Louis Vuitton ֆրանսիական նորաձեւության տան գովազդային արշավին: Մի քանի լուսանկարներ հրապարակված են Instagram-­ում ընկերության կայքում։

Դերասանուհին հավաքածուից ներկայացրել է պայուսակների մի քանի մոդելներ, որոնք ստեղծվել են ամենաբարձր վարձատրվող ժամանակակից նկարիչներից մեկի՝ Ջեֆ Կունսոնի կողմից: Speedy, Keepall եւ Neverfull պայուսակների վրա հատվածներ են վերարտադրված Կունսի աշխատանքների Gazing Ball շարքից, որոնք ստեղծվել են անցյալի մեծ նկարիչների կտավների մոտիվներով:

Louis Vuitton ընկերությունը հիմնադրվել է 1854 թվականին Ֆրանսիայում սնդուկների եւ ճամփորդական պայուսակների պատրաստման վարպետ Լուի Վյուիտոնի կողմից:

Մասնագիտանում է աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցների եւ տղամարդկանց ու կանանց համար ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի մաս է կազմում:

Ալիսիա Վականդերը շվեդ պարուհի Է եւ դերասանուհի: Նա «Օսկար» մրցանակի է արժանացել «Դանիացի աղջիկը» կենսագրական դրամայում նկարչուհի Գերդա Վեգեներին մարմնավորելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս