10 մթերք, որոնք խանգարում են հարթ որովայն ունենալուն
Marketium.ru կայքը ներկայացրել է, թե որ մթերքն է բացասաբար ազդում որովայնի հատվածում գեղեցիկ կազմվածք ունենալու վրա։
1. Ալկոհոլային խմիչք։ Ալկոհոլային խմիչքը մեծ քանակով կալորիաներ է պարունակում, բայց խնդիրն այդքան էլ դա չէ։ Ալկոհոլը մեծացնում է ախորժակը։
2. Գազավորված ըմպելիք։ Իհարկե, բոլորն էլ գիտեն գազավորված ըմպելիքի վնասի մասին, սակայն ոչ բոլորն են պատրաստ հրաժարվել դրանից։ Եթե իսկապես ցանկանում եք ազատվել որովայնի հատվածում ճարպերից, հարկավոր է դրանք բացառել սննդակարգից։ Նույնիսկ «ցածր կալորիականություն» ունեցող ըմպելիքները դանդաղեցնում են նյութափոխանակությունը և մարմնին ստիպում ճարպեր կուտակել։
3. Մաստակ։ Երբ մաստակ ենք ծամում, որովայնը նշաններ է ստանում, որոնք խթանում են նյութափոխանակության գործընթացը։ Բացի այդ, մաստակը որովայնում թթվի մեծ քանակի պատճառ է դառնում, ինչի արդյունքում մարդն ուժեղ սով է զգում։
4. Աղ և շաքար։ Հիշեք՝ սրանք կարելի է օգտագործել միայն քիչ քանակով։ Մեծ քանակով նատրիում պարունակող մթերքը վնասում է առողջությանը, քանի որ հեղուկը պահում է օրգանիզմում։
5. Ֆասթ ֆուդ։ Սրանք չափազանց շատ կալորիաներ են պարունակում, և դրանց օգտագործումն ու հարթ որովայն ունենալն անհամատեղելի երևույթներ են։
6. Մայոնեզ։ Եթե մայոնեզի սիրահար եք, ապա պետք է իմանաք, որ այն 80 տոկոս ճարպ է պարունակում։ Ավելի լավ է այն փոխարինել կիտրոնի հյութով, անյուղ թթվասերով կամ տոմատի մածուկով։
7. Կարտոֆիլ ֆրի։ Հրաժարվեք սրանից որքան հնարավոր է՝ շուտ։ Տապակած կարտոֆիլը ներծծում է բոլոր հագեցած ճարպերը։
8. Պաղպաղակ։ Մեծ քանակով շաքար պարունակող մթերքը վերածվում է ճարպի։
9. Լոբազգիներ։ Եթե գազերի առաջացման հետ կապված խնդիր ունեք, գերադասելի է հրաժարվել լոբազգիների օգտագործումից։ Հարկավոր է նաև հարմար միջոց գտնել՝ նյութափոխանակությունն արագացնելու համար։
10. Շաքարի փոխարինիչ։ Սրանք արդյունավետ են բոլոր նրանց համար, ովքեր տառապում են դիաբետով։ Դրանք միայն կազդեն որովայնի հատվածում ճարպերի կուտակման վրա։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը