Բաժիններ՝

Նյու Յորքում անցկացվել է Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը

Նյու Յորքում անցկացվել է Met Gala հագուստի ինստիտուտի ավանդական պարահանդեսը: Ինչպես հայտնել է CBS-­ն, երեկոյի գլխավոր թեման դարձել է ճապոնացի մոդելագործ եւ Comme des Garջons մակնիշի հիմնադիր Ռեյ Կավակուբոյի ստեղծագործությունը։

Պարահանդեսին ժամանել են դերասաններ, երգիչներ եւ մշակույթի գործիչներ: Օրինակ, Քեթի Փերին կարմիր ուղեգորգի վրա կանգնել է Maison Margiela­-ի կարմիր համակազմով՝ շղարշի վրա «վկա» մակագրությամբ: Ռիհաննան եկել էր Comme des Garջons-ի՝ արտասովոր ձեւվածքի զգեստով, իսկ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ընտրել էր Vivienne Westwood-­ի ճերմակ զգեստը:

Met Gala հագուստի ինստիտուտի պարահանդեսը 1971 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում: Միջոցառման բոլոր հյուրերը, ընտրելով իրենց զգեստապահարանը, պետք է հետեւեն առաջադրված թեմային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031