
Ռայոլան «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային առաջարկել է «Ինտերին»

Մինո Ռայոլան՝ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալը ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է «Ինտերին»: Հաղորդվում է, որ «Ինտերի» չինացի սեփականատերերը դեմ չեն ձեռք բերել Իտալիայի հավաքականի 18-ամյա դարպասապահին և արդեն սկսկել են համապատասխան բանակցությունները:
Սակայն «Միլանը», եթե նույնիսկ համաձայնի վաճառել Դոնարումային, ապա միայն արտասահմանյան ակումբի: Ենթադրվում է, որ Ռայոլայի շփումներն «Ինտերի» հետ ոչ ավելին են, քան տակտիկական քայլ՝ «Միլանի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ընթացքում:
«Միլանի» վերջին առաջարկը կազմել է տարեկան 3.5 մլն եվրո՝ գումարած ավագի թևկապը Դոնարումայի համար: Ռայոլան իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի պայմանագրի մեջ մտնի կետ այն մասին, որ դարպասապահին այլ ակումբ վաճառելու դեպքում նա կստանա 15 տոկոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը