
Դավիդ Դե Խեան չի խնդրել «Մանչեսթեր Յունայթեդին» իրեն վաճառել «Ռեալին»

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի դիմել անգլիական ակումբի ղեկավարությանն իրեն «Ռեալին» վաճառելու խնդրանքով: Այդ մասին հաղորդում է The Telegraph-ը՝ հղում կատարելով «Մանչեսթեր Յունայթեդի» աղբյուրին և դարպասապահի շրջապատին:
Նախօրեին իսպանական Marca թերթը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ Դե Խեան արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը հաղորդել է «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկության մասին:
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր չէր բաժանվել Դե Խեայից, բայց եթե տրանսֆերն այնուամենայնիվ իրականացվի, ապա մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն դեմ չի լինի, եթե «Ռեալը» գործարքի մեջ ներառի թիմի հարձակվող Ալվարո Մորատային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը