
«Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ «Տոտենհեմը» դերբիի ֆավորիտը կլինի». Արսեն Վենգեր

Ֆրանսիացին ընդունել է թուլությունը:
«Արսենալի» գլխավոր մարզիչը կիսվել է ԱՊԼ-ի 35-րդ տուրում «Տոտենհեմի» հետ խաղի ֆավորիտի վերաբերյալ կարծիքով:
«Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ «Տոտենհեմը» կլինի դերբիի ֆավորիտը, բայց դա ինձ չի անհանգստացնում: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որպեսզի որքան հնարավոր է լավ ավարտենք մրցաշրջանը: Մեր խնդիրը թոփ-4-ում լինելն է:
«Տոտենհեմը» պետք է ավելի շատ բանի հասներ առավել երկար ժամանակում, որպեսզի հասնի «Արսենալին»: Չի կարելի մեկ մրցաշրջանը համեմատել 20-ամյա ժամանակաշրջանի հետ»,- հայտարարել է Վենգերը The Guardian-ին:
«Տոտենհեմ» – «Արսենալ» խաղը տեղի կունենա ապրիլի 30-ին, ժամը 19:30-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը