Այս սանրվածքը սազում է բոլորին՝ առանց բացառության
Դժվար է չշփոթվել, երբ հարցը վերաբերում է դեմքի կառուցվածքին համապատասխան սանրվածք ընտրելուն: Բայց կա մի սանրվածք, որն առանց բացառության սազում է յուրաքանչյուր աղջկա և դա բոբ սանրվածքն է:
AdMe.ru-ն առաջարկում է ծանոթանալ այս սանրվածքի տարատեսակներին, որոնք հիացրել են անգամ հոլիվուդյան գեղեցկուհիներին և գուցե հաջորդը հենց Դուք լինեք:
Կարճ բոբ
Եթե Էմմա Սթոունի և Միրանդա Քերի նման «տիկնիկային» դեմք ունեք, ապա Ձեզ համար լավագույն տարբերակը կլինի դասական բոբը՝ մինչև կզակը:
Երեսի մոտ երկարավուն, իսկ հետևի մասում կարճ բոբ սանրվածքը, ինչպիսին ունի Քիրա Նայթլին, հրաշալի լուծում է բարակ վարսեր ունեցող աղջիկների համար: Իսկ եթե չեք սիրում շատ ժամանակ անցկացնել վարսերը հարդարելու վրա, ապա մինչև ուսերը հասնող վարսերը, ինչպես Ջենիֆեր Լոուրենսի մոտ, հենց Ձեզ համար են:
Ասիմետրիկ բոբ
Երկու կողմերում տարբեր երկարություններ ունեցող վարսերը սանրվածքին ծավալ են հաղորդում: Ասիմետրիկ բոբը լավագույնս կսազի խիստ արտահայտված անկյուններ ունեցող դեմքին:
Երկար բոբ
Երկար բոբը կսազի ինչպես ուղիղ, այնպես էլ ալիքաձև վարսեր ունեցող աղջիկներին:
Բոբ սանրվածքի ևս մի քանի տարբերակներ՝ ոգշնչման համար
Պատրաստեց Անի Գաբուզյանը