Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է գնել Մորատային և Գրիզմանին

Մրցաշրջանի ավարտից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել միանգամից երկու հարձակվողի: Ուեյն Ռունիի հավանական տեղափոխության և Զլատան Իբրահիմովիչի վնասվածքի պատճառով, որի վերականգնման համար կպահանջվի 9 ամիս, մանկունյանցիները պլանավորում են ստորագրել Ալվարո Մորատային («Ռեալ») և Անտուան Գրիզմանին («Ատլետիկո»):

Հաջորդ մրցաշրջանում «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն նախատեսում է խաղադրույք կատարել Մորատա-Գրիզման-Ռեշֆորդ հարձակվողական եռյակի վրա:

«Ռեալը» Մորատային գնահատում է 40 մլն ֆունտ և հույս ունի փոխարենը ստանալ «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս