
«Մոնակոն» Կիլիան Մբապեի համար «Մանչեսթեր Սիթիից» խնդրել է 130 մլն եվրո

«Քաղաքայիններին» վախեցրել է երիտասարդ ֆուտբոլիստի բարձր գինը:
«Մանչեսթեր Սիթին» հարցում է կատարել Մբապեի տրանսֆերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է The Times-ը, «Մոնակոն» տեղափոխության համար խնդրել է 130 մլն եվրո:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հետաքրքրված է ֆուտբոլիստով, սակայն կատալոնացին և անգլիական ակումբը մտադիր չեն տրանսֆերի համար ծախսել ռեկորդային գումար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 18-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է մադրիդի «Ռեալը»:
2016-17թթ. մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի» կազմում անցկացրել է 36 խաղ և խփել է 23 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը