
««Բարսելոնան» կհաղթի Լա լիգան, իսկ «Ռեալը» արժեք չունի». Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր չի եկել այն, որ լրագրողները ցածր են գնահատել մադրիդյան ակումբի՝ Լա լիգայում հաղթելու շանսերը: Հիշեցնենք, որ Էլ Կլասիկոյում մադրիդցիները պարտվեցին, ինչն սրեց չեմպիոնական ինտրիգը:
Զիդանը նշել է, որ բոլորն էլ կարող են արտահայտել իրենց կարծիքը: Սակայն մադրիդցիներին դա այնքան էլ չի հուզում:
««Բարսելոնան» կհաղթի Լա լիգան, իսկ «Ռեալն» արժեք չունի: Նրանք այդպես են մտածում, սակայն ես գիտեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում: Մենք հիմա մտածում ենք միայն առաջիկա խաղի մասին: Մենք անում ենք այն, ինչ արել ենք մինչ օրս: Շարունակում ենք նույն կերպ և առաջ ենք գնում»,- նշել է Զիդանը:
Սիրարփի Աղաբաբյան