
Ռամոսը որակազրկվել է մեկ խաղով

Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը, ով հեռացվել էր «Կլասիկո»-ի ընթացքում, որակազրկվել է մեկ խաղով: Պրիմերայի 33-րդ տուրում «Բարսելոնա»-ի հետ խաղում (2:3) Ռամոսը կարմիր քարտ էր ստացել «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսիի դեմ կանոնները խախտելու պատճառով:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կոմիտեն որոշել է Ռամոսին որակազրկել ընդամենը մեկ խաղով:
31-ամյա Ռամոսը բաց կթողնի 34-րդ տուրում կայանալիք «Դեպորտիվո»-ի հետ խաղը: