
«Բավարիան» հետաքրքրվում է Ալեքսիս Սանչեսով

«Բավարիան» ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի, ով կկարողանա լրացնել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նույնիսկ փոխարինել նրան: Գերմանական ակումբը գտնում է, որ այս պահանջներին համապատասխանում է «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը:
«Զինագործների» հետ Սանչեսի պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. ամռանը: Տրանսֆերի գինը կարող է կազմել 25-30 մլն եվրո:
Transfermarkt.de-ն 28-ամյա հարձակվողին գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը