Բաժիններ՝

Մեսսին հանդերձարանից վերադառնալիս կորցրել է ատամը

Էլ Կլասիկոներում կոպիտ պայքարի պակաս երբեք չկա: Երեկ կայացած Էլ Կլասիկոն բացառություն չէր: Առաջին խաղակեսում գրանցված դրվագներից մեկում մադրիդյան ակումբի պաշտպան Մարսելոն արմունկով հարվածեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստ Մեսսիին: Մեսսիի բերանից արնահոսությունը չէին կարողանում դադարեցնել, և արգենինացին գրեթե ողջ խաղակեսն անցկացրեց թաշկինակով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկից վայրկյաններ առաջ, երբ կատալոնացի ֆուտբոլիստները վերադառնում էին դաշտ, Մեսսին ստուգելու համար, թե արդյո՞ք արնահոսությունը դադարել է,  թքեց և այդ ընթացքում կորցրեց ատամներից մեկը:

Հետաքրքիրն այն է, որ այս դրվագում մրցավարը չէր արձանագրել կանոնների խախտում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930