 
                        Ռուբեն Վարդանյանը՝ քաղաքականություն մտնելու լուրերի մասին
 
                                    «Ավրորա» նախագծի հավակնորդների ներկայացմանը նվիրված միջոցառման ժամանակ գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է իր` քաղաքականություն մտնելու մասին լուրերին: Նրա խոսքով՝ ինքը Հայաստանի քաղաքացի չէ, եւ այն ինչ անում է իր ընկերների հետ, Հայաստանի համար է անում:
«Ինչ մենք անում ենք, կարծում ենք, ահագին դեր է խաղում: Աշխարհը փոխվում է, կարող ես քո աջակցությունը, օգնությունը քո ազգին բերել առանց մտնելու քաղաքական դաշտ, կառավարություն»,- հավելեց նա:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        