 
                        «ԵՄ-ն և ՌԴ-ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը». Մոգերինի
 
                                    Եվրամիության եւ Ռուսաստանի միջեւ տակավին գլոբալ տարաձայնություններ գոյություն ունեն Ուկրաինայի շուրջը: Այս մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Որոշակիորեն ԵՄ-ն գլոբալ տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, առաջին հերթին, Ուկրաինայի հարցով»,-ասել է նա: Մոգերինին նաեւ հայտարարել է, որ Մինսկի համաձայնությունների կատարումը հատկապես հրատապ է ապրիլի 23-ին ԵԱՀԿ-ի
պատվիրակության ավտոմեքենայի պայթելու ֆոնին:
«Մենք քննարկեցինք՝ ինչպես կենսագործենք Մինսկի համաձայնությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզը»,-ասել է նա: Այդ հարցն առավել հրատապ է, հատկապես, երբ ականից պայթեց ԵԱՀԿ-ի պատվիրակության ավտոմեքենան»,-հաղորդել է ՏԱՍՍ-ը։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        