Բաժիններ՝

ՊՍԺ-ն Մբապեի համար պատրաստ է առաջարկել 80-90 մլն եվրո

ՊՍԺ-ն պատրաստ է պայքարի մեջ մտնել «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի համար:

Ավելի վաղ ֆուտբոլիստին կապում էին Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ, բայց փարիզյան ակումբը պատրաստ է մրցակցության մեջ մտնել հարձակվողի նկատմամբ հավակնություններ ունեցող յուրաքանչյուր ակումբի հետ: ՊՍԺ-ի նախագահ Նասեր ալ-Խելաիֆին մտադիր է անձամբ վարել տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները և փարիզեցիների սկզբնական առաջարկությունը կկազմի 80-90 մլն եվրո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մոնակոն» հրաժարվել է 100 մլն եվրոյով վաճառել Մբապեին անգլիական ակումբներից մեկին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930