Երիտասարդ գետաձիու առավոտյան ցնցուղը գրավել է համացացանցի հազարավոր օգտատերերի ուշադրությունը
Ցինցինատիի կենդանաբանական այգու սանուհի, Ֆիոնա անունով երիտասարդ գետաձին առավոտյան ցնցուղ է ընդունել եւ հուզել Facebook-ի օգտատերերին։
Հանդիսականները նշում են, որ վաղուց այդպիսի հաճելի գետաձի չեն տեսել: Թե ինչպես է կենդանին հաճույքով լոգանք ընդունում, դիտել են սոցցանցի հազարավոր այցելուներ: Մեկ օրից էլ պակաս ժամանակում Ֆիոնային պատկերող տեսագրությունը շուրջ մեկ միլիոն դիտում է հավաքել: