Բաժիններ՝

Ի՞նչ արդյունք կգրանցվի Էլ Կլասիկոյում. Չավիի կանխատեսումը

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Չավին իր կանխատեսումն է արել ապրիլի 23-ին կայանալիք Էլ Կլասիկոյի համար:

Ըստ Չավիի՝ չեմպիոնական պայքարում Կլասիկոն վճռորոշ դեր կունենա: Չնայած կատալոնացիները գրեթե կորցրել են Լա լիգան հաղթելու շանսերը, Էլ Կլասիկոյում հաղթանակն ինտրիգային կլինի առաջնության վերջնամասում:
«Թիմերը պատրաստ են ամեն ինչի՝ հաղթելու համար: Այս խաղում կարևոր դեր կունենան անհատները:

«Բարսելոնայում»՝ Մեսսին և Սուարեսը՝ Նեյմարի բացակայության պայմաններում, իսկ «Ռեալում»՝ Ռոնալդուն, Բեյլը և Բենզեման:
Ըստ իս՝ կապտանռնագույնները կհաղթեն 2:1 հաշվով»,- նշել է Չավին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս