Բաժիններ՝

Chrome-ը շուտով կունենա գովազդներն արգելափակող սեփական ընդլայնում

Google ընկերությունը սկսում է իր բրաուզերները մաքրել գովազդից: Այլևս կարիք չի լինի գովազդներն արգելափակելու համար օգտագործել լրացուցիչ հավելվածներ կամ ընդլայնումներ:

Chrom-ը բջջային տարբերակի համար նախատեսում է ընդլայնում, որը կհեռացնի բոլոր այն գովազդներն ու հայտարարությունները, որոնք խանգարում են օգտատերերին. այս մասին հայտնում է Wall Street Journal-ը: Այժմ ընդլայնումը փորձարկման փուլում է, մանրամասն տեղեկատվությունը հասանելի կլինի առաջիկա շաբաթների ընթացքում:

Հայտնի Coalition for Better Ads-ը, որի կազմում է ընդգրկված Google-ը, նախորդ շաբաթ հրապարակել էր համացանցային գովազդի չափանիշերը: Ամենայն հավանականությամբ, գովազդն արգելափակող ընդլայնումը համապատասխանեցված կլինի հենց այս չափանիշերին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս