Վայոց Ձորում պայմանագրային զինծառայող է մահացել
Վայոց Ձորում այսօր մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1986թ. ծնված Նարեկ Հակոբյանը։
Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ նախնական տեղեկություններով՝ հավաքի ժամանակ կրակոցն արձակվել է մեկ այլ զինծառայողի կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգը մաքրելու ընթացքում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով, ինչի արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածք է պատճառվել պայմանագրային զինծառայողին: