Բաժիններ՝

ԱՊԼ-ի տարվա խորհրդանշական հավաքականում «Մանչեսթեր Յունայթեդն» ունի մեկ ներկայացուցիչ

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ներկայացել է 2016-17թթ. մրցաշրջանի ԱՊԼ հավաքականը:

Դարպասապահ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»):

Պաշտպաններ. Քըյլ Ուոքեր, Դեննի Ռոուզ (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Գարի Կեհիլ, Դավիդ Լուիս (երկուսն էլ՝ «Չելսի»):

Կիսապաշտպաններ. Ն’Գոլո Կանտե, Էդեն Ազար («Չելսի»), Սադիո Մանե («Լիվերպուլ»), Դելե Ալի («Տոտենհեմ»):

Հարձակվողներ. Հարի Քեյն («Տոտենհեմ»), Ռոմելու Լուկակու («Էվերթոն»):

Ավելի վաղ PFA-ն հայտարարել էր տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների անունները: Ցուցակում հայտնվել են Էդեն Ազարը, Ն’Գոլո Կանտեն, Զլատան Իբրահիմովիչը («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնը, Ռոմելու Լուկակուն և Ալեքսիս Սանչեսը («Արսենալ»):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս