«Հուսով եմ, որ իմ վերջին հանդիպումը կդառնա Գերմանիայի գավաթի եզրափակիչը». Խաբի Ալոնսո
«Բավարիայի» կիսապաշտպան Խաբի Ալոնսոն Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո մեկնաբանել է կարիերան ավարտելու մասին լուրերը:
«Մենք՝ Ֆիլիպ Լամի հետ, հաճույք ենք ստացել մեծ քանակությամբ հանդիպումներից, այդ թվում՝ նաև վերջին խաղից: Մենք կարող ենք երջանիկ լինել:
«Բավարիան» Գերմանիայի գավաթի եզրափակչ դուրս գալու հնարավորություն ունի: Հուսով եմ, որ դա կլինի իմ վերջին հանդիպումը»,- ասել է Խաբի Ալոնսոն:
Գերմանիայի գավաթի եզրափակչում «Բավարիան» կհանդիպի Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը