Նոր iPhone-ի գծագրերը տարածվել են համացանցում
Բլոգեր Սոնի Դիքսոնը Twitter-ի իր էջում հրապարակել է նոր iPhone 8-ի կորպուսի սխեման: Լուսանկարում պատկերված է սմարթֆոնի հետեւի կափարիչը:
Դատելով լուսանկարից, Touch ID մատնադրոշմների սքաները տեղափոխվելու է հետեւի կափարիչի վրա: Ընդ որում այն գտնվելու Է կորպուսի կենտրոնից ցած գտնվող Apple լոգոտիպի տակ:
Pacific Crest Securities ընկերության վերլուծաբան Էնդի Հարգրիվզը հայտնել է, որ Apple-ը բախվել է մատնադրոշմների սքաների ինտեգրացման խնդրին, ինչի պատճառով ընդհանրապես կարող է ազատվել դրանից:
Mac Otakara պորտալը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, պնդում է, որ նոր iPhone-ի ամենաթանկ տարբերակը կստանա Edition (Apple Watch-ի նմանությամբ) անվանումը եւ չժանգոտվող պողպատից կորպուս: Նաեւ այն կհանդերձեն կրկնակի խցիկով՝ մոդուլների ուղղաձիգ դիրքով՝ VR-կոնտենտի նկարահանման համար: Նշված են նաեւ հեռախոսի կորպուսի չափերը՝ 149,5 միլիմետր բարձրություն եւ 72,5 միլիմետր լայնություն: iPhone 8-ի հաստությունը, ըստ լուրերի, կազմելու է 8,6 միլիմետր:
Սակայն, դատելով ըստ ընկերության վերջին արտոնագրերի, iPhone 8-ը կստանա կորպուս «հեղուկ մետաղից»: Այդ նյութը ցիրկոնիումի, տիտանի, նիկելի, պղնձի եւ այլ մետաղների հատուկ համահալվածք է եւ իր կառուցվածքով ավելի շատ ապակի է հիշեցնում: