Բաժիններ՝

Հեծանվով երթևեկելը գրեթե կրկնակի նվազեցնում է քաղցկեղի վտանգը

Գլազգո քաղաքից բրիտանացի գիտնականների թիմի կողմից անցկացված հետազոտության արդյունքների համաձայն՝ հեծանիվ օգտագործելը կրկնակի նվազեցնում է քաղցկեղի եւ սրտի հիվանդությունների վտանգը:

Հինգ տարի տեւած հետազոտությանը մասնակցել են 250 հազար կամավորներ: Նրանք բոլորը հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց, այլ ոչ թե որպես լրացուցիչ ֆիզիկական բեռնվածություն, որպիսին կարող էր լինել մարզասրահ հաճախելը:
Հետազոտության մասնակիցները շաբաթական միջին հաշվով անցել են 30-ական մղոն (48 կիլոմետր):

Բոլոր 250 հազար մասնակիցները հեծանիվն օգտագործել են որպես փոխադրամիջոց՝ դրանով անցնելով մինչեւ աշխատավայրն ընկած ամբողջ ճանապարհը, կամ հաղթահարելով ճանապարհի մի մասը:

Հեծանիվով երթեւեկությունը գրեթե կրկնակի նվազեցրել Է հիվանդացածների մահվան վտանգը:

Ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ հեծանիվով կատարվող կանոնավոր ուղեւորությունները մահվան ռիսկը կրճատել են 41 տոկոսով, քաղցկեղի դեպքում՝ 45 տոկոսով, իսկ սրտի հիվանդությունների դեպքում՝ 46 տոկոսով:

Ոտքով զբոսանքները նույնպես նվազեցնում են սրտանոթային հիվանությունների վտանգը, բայց չեն ազդում ուռուցքաբանական ռիսկերի վրա: Սակայն այդ էֆեկտն զգալու համար հարկավոր է շաբաթական անցնել առնվազն վեց մղոն (մոտավորապես 9 կիլոմետր):

Այդ ժամանակաընթացքում 2430 կամավորներ, որոնք մասնակցել էին հետազոտությանը, մահացել են: Նրանցից 3748-ի մոտ ախտորոշված էր քաղցկեղ, 1110-ի մոտ՝ սրտի հետ կապված խնդիրներ:

«Դա այն բանի ակներեւ ապացույցն է, որ մարդիկ, որոնք ակտիվորեն տեղաշարժվում են, հատկապես հեծանվով, ավելի փոքր ռիսկի են ենթարկվում»,-BBC-ին ասել է հետազոտողներից մեկը՝ դոկտոր Ջեյսոն Ջիլը:

«Մեզ հարկավոր է փոխել մեր ենթակառուցվածքը, այն ավելի նպաստավմոր դարձնել հեծանվորդների համար»,-հավելել է դոկտորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս