Բաժիններ՝

Քորթնի Քարդաշյանը լուսանկար է հրապարակել իր 38-­ամյակի առթիվ

Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ 38-­ամյա Քորթնին, մերկ նկարվել եւ իր լուսանկարը ծննդյան օրը հրապարակել է Instagram սոցցանցի իր էջում: Կադրը հավաքել է ավելի քան 1 մլն լայք։

Լուսանկարիչը Մայք Ռոզելտալն է: «Ծննդյան օրվա իմ զգեստը»՝-կատակել է Քարդաշյանը լուսանկարին կից գրության մեջ: Երեք երեխաների մոր էջին ավելի քան 56 մլն մարդ է բաժանորդագրված:

Քորթնի Քարդաշյանը բիզնեսմեն է, դերասանուհի, մոդել, «Քարդաշյան ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի եւ այլ ժամանցային ծրագրերի մասնակից: Նա երեք երեխա է ունեցել ձեռնարկատեր Սքոթ Դիսիքից, որի հետ ամուսնացած է եղել 2006-­ից մինչեւ 2015 թվականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս