Բաժիններ՝

ՔԶԱԿ-­ում հավաստել են զարինի կամ դրա նմանակի օգտագործումը Սիրիայի Իդլիբում

Կատարված փորձաքննությունների արդյունքները վկայում են, որ Սիրիայի Իդլիբի նահանգում կիրառվել է զարին կամ դրա նմանակը: Այդ մասին հայտնել են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմետ Ուզյումջյուին:

Այսպես, ինչպես ԶԼՄ-­ներին հայտնել են Մեծ Բրիտանիայի պատվիրակությունում, խոսքը վերաբերում է զարինին կամ նման այլ նյարդակաթվածահարական գազի: Ապրիլի 19­-ին Հաագայում վերսկսվում է ՔԶԱԿ-­ի գործադիր խորհրդի հատուկ նստաշրջանը:

Նախորդ նիստը կայացել է ապրիլի 13-­ին: Դրա արդյունքներով՝ ՔԶԱԿ-­ում հայտարարել են, որ «փորձագետների նախնական գնահատումն այն է, որ խոսքը վերաբերում է քիմիական զենքի կիրառման «վստահության արժանի տվյալներին», հաղորդել է «Ինտերֆաքս»-­ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս