Բաժիններ՝

Xiaomi­-ն ներկայացրել է կրկնակի խցիկով նոր սմարթֆոնը

Չինաստանի Xiaomi ընկերությունը հայտարարել է Mi6 սմարթֆոնի առաջիկա թողարկման մասին՝ կրկնակի խցիկով եւ ֆլագմանական բնութագրերով: Սարքի վերաբերյալ տեղեկատվությունն ընկերությունը հրապարակել է Twitter-­ում։

Սմարթֆոնը կստնա FullHD­-դիսփլեյ (անկյունագիծը 5,15 դյույմ): Խցիկը պատրաստված է iPhone 7 Plus-­ի համանմանությամբ. երկու մոդուլներն էլ ունեն 12 մեգափիքսել լուծաչափ եւ օպտիկական կայունացում:

Mi6-­ն ունի Qualcomm Snapdragon 835 ութամիջուկ պրոցեսոր, վեց գիգաբայթ գործառական հիշողություն եւ մինչեւ 128 գիգաբայթ հիշասարք՝ առանց հիշողության քարտերի օժանդակության: Սարքի կորպուսը պատրաստված է ապակուց եւ մետաղից: Սմարթֆոնը մատչելի է երեք գույներով՝ սեւ, սպիտակ եւ կապտա­ոսկեգույն: Դրանց հետ մեկտեղ ընկերությունը կթողարկի ընծայական տարբերակը՝ խեցե կորպուսով:

Ապարատի ամենաԷժան տարբերակը՝ 64 գիգաբայթ հիշասարքով, կարժենա 2,5 հազար յուան, 128 գիգաբայթով տարբերակը գնահատված է 2,9 հազար յուան: Ամենաթանկ վերափոխակը՝ խեցե կորպուսով արժե երեք հազար յուան: Վաճառքները Չինաստանում կսկսվեն ապրիլի 28­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս