Բաժիններ՝

«Բրայթոն էնդ Հուով Ալբիոնն» առաջին անգամ դուրս եկավ ԱՊԼ

Երկրպագուներն այս պահին սպասել են 35 տարի:
Չեմպիոնշիփի 43-րդ տուրում «Բրայթոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Ուիգանին» (2:1) և երաշխավորեց տեղն ԱՊԼ-ում 2017-18թթ. մրցաշրջանի համար: Մրցաշարի ավարտից 3 տուր առաջ «Բրայթոնն» առաջ է անցել 2-րդ տեղում ընթացող «Նյուքասլից» 7 միավորով:

Վերջին անգամ ակումբն Անգլիական բարձրագույն դիվիզիոնում խաղացել է 1982-83թթ. մրցաշրջանում (ԱՊԼ-ն հիմնադրվել է 1992 թվականին):
Ուղղակիորեն ԱՊԼ դուրս են գալիս 2 թիմ: 3-6-րդ տեղերը խաղարկում են ԱՊԼ-ի ևս մեկ ուղեգիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս