Բաժիններ՝

Չառլի Չապլինի ավելի քան 600 երկրպագուներ թափառաշրջիկի զգեստներով հարգել են դերասանի հիշատակը

Չառլի Չապլինի երկրպագուները հռչակավոր դերասանի 128-րդ տարեդարձը   ֆլեշմոբով են նշել Շվեյցարիայում: 662 երկրպագուներ դերասանի գլխավոր գործող անձի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարներով հավաքվել են Վեվե քաղաքում, որտեղ վախճանվել է Չապլինը, հաղորդում է Variety-ին:

Ֆլեշմոբի մասնակիցները հավաքվել են եւ աստղ են կազմել դերասանի տան առջեւի բացատում, որտեղ նա ապրել է իր կյանքի վերջին 25 տարիներին՝ մինչեւ 1977 թվականը:

Սըր Չառլ Սփենսեր Չապլինը դերասան է եւ ռեժիսոր, որը մեծ ազդեցություն է թողել զանգվածային մշակույթի եւ կինեմատոգրաֆի վրա: Չապլինը նկարահանվել է 100-ից ավելի ֆիլմերում: Նա եղել է նաեւ «Մեծ քաղաքի լույսերը», «Մեծ դիկտատորը» եւ «Բեմեզրի լույսերը» կինոնկարների ռեժիսորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930