
Jimmy Choo-ն հագուստի նոր հավաքածուն ներկայացրել է հին առանձնատանը

Jimmy Choo բրիտանական մակնիշը ներկայացրել է նոր գովազդային արշավ՝ նվիրված հագուստի եւ կոշիկի հավաքածուի թողարկմանը: Տեսահոլովակը հրապարակվել է YouTure-ում։
Կարճամետրաժ ժապավենը նկարահանվել է հին առանձնատանը, ինտերիերը բացահայտում է հավաքածուի հիմնական գաղափարը՝ ռոմանտիկական եւ բունտարական ոգու միավորումը մեկ մարդու մեջ:
«Prefall նոր հավաքածուի մոդելներն ստեղծվել են ոչ թե ձեզ նկարագրելու համար, այլ, որպեսզի լավացնի տվյալ պահի ձեր զգացողությունը»,-ասել է մակնիշի կրեատիվ տնօրեն Սանդրա Չոյը:
Jimmy Choo բրիտանական բրենդը, որը մասնագիտանում է կոշիկի եւ աքսեսուարների թողարկման բնագավառում, ստեղծվել է 1996 թվականին: Նրա հաճախորդներից մեկը եղել է արքայադուստր Դիանան: 2003 թվականին ընկերության հիմնադիր Ջիմի Չուն նորաձեւության ինդուստրիայի բնագավառում ունեցած իր ձեռքբերումների համար ստացել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետի պատվավոր տիտղոսը: