
«Կլիչկոն չափազանց ծեր է, իսկ Ջոշուան մենամարտում է փողի համար». Թայսոն Ֆյուրի

Աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին իր կարծիքն է արտահայտել Վլադիմիր Կլիչկոյի և Էնթոնի Ջոշուայի միջև կայանալիք մենամարտի վերաբերյալ: Բրիտանացի ծանրքաշայինը չի հասկանում՝ ինչո՞ւ է Վլադիմիր Կլիչկո – Էնթոնի Ջոշուա մենամարտն այդպիսի մեծ իրարանցում առաջացրել սպորտի աշխարհում:
«Կլիչկոն իր 41 տարեկանում չափազանց ծեր է, Ջոշուան մենամարտում է, որպեսզի միլիարդատեր դառնա: Երբ դու մենամարտում ես միայն փողի համար, դա երբեք չի աշխատում. պետք է սիրես քո գործը»,- հաղորդել է աշխարհի նախկին չեմպիոնը Twitter սոցիալական ցանցի միջոցով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը