Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին: Ինչպես հաղորդում է The Mirror-ը, անգլիական ակումբը պատրաստվում է ևս մեկ տարով երկարաձգել Իբրահիմովիչի պայմանագիրը`  նրան առաջարկելով տարեկան 20 միլիոն ֆունտ սթերլինգ աշխատավարձ:

Զլատան Իբրահիմովիչի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում, սակայն բրիտանական մամուլն արդեն իսկ ողողված է լուրերով, որ անգլիական ակումբը ցանկանում է թիմում պահել 35-ամյա հարձակվողին:

Իբրահիմովիչն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 28 խաղի` դառնալով 17 գոլի հեղինակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս