Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանի գոլն օգնել է «Ռեալ Սոլթ Լեյքին» հաղթանակ տանել

MLS-ի կանոնավոր առաջնության 7-րդ տուրի արտագնա խաղում «Ռեալ Սոլթ-Լեյքը» 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Կոլորադո Ռեփիդզի» նկատմամբ:

«Ռեալ Սոլթ Լեյքը» մինչև հանդիպման 85-րդ րոպեն պարտվում էր նվազագույն 0:1 հաշվով: Սակայն խաղի վերջնամասում հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ թիմը կարողացել է հավասարեցնել հաշիվը: Րոպեներ անց Բրուքս Լենոնը առաջ է մղել իր թիմին՝ հաշիվը դարձնելով 2:1՝ հօգուտ հյուրերի:

Յուրա Մովսիսյանը խաղացել է առանց փոխարինման, իսկ սա ֆուտբոլիստի արդեն 4-րդ գոլն էր ընթացիկ մրցաշրջանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս