Բաժիններ՝

«Պայթյունից հետո ես դիտարկել եմ «Բորուսիան» Չեմպիոնների լիգայից հանելու տարբերակը». Յոահիմ Վատցկե

Լավ է, որ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց:

«Բորուսիայի» գլխավոր տնօրենը պատմել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Մոնակոյի» դեմ առաջին խաղից առաջ ակումբային ավտոբուսի վրա հարձակումից հետո առաջացած մտքերի մասին:

«Կատարվածից հետո ես որոշ ժամանակ դիտարկում էի «Բորուսիային» մրցաշարից հանելու տարբերակը: Բայց դա հաղթանակ կդառնար նրանց համար, ովքեր կազմակերպել էին հարձակումը:

Եթե խաղացողներից որևէ մեկը չկարողանար խաղալ հաջորդ օրը, նա կարող էր այդ մասին հայտնել մարզչին: Ես ասել եմ, որ այդպիսի խաղացողներին մենք կհասկանայինք և կաջակցեինք»,- հայտարարել է Վատցկեն Spiegel-ին:

«Բորուսիան» առաջին խաղում 2:3 հաշվով պարտվեց «Մոնակոյին»:

Պատասխան խաղը տեղի կունենա Մոնակոյում, ապրիլի 18-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս