Բաժիններ՝

«Մոնակոն» Մբապեին կվաճառի «Ռեալին» 100 մլն եվրոյից ոչ պակաս գնով

Պերեսը միայն ժպտացել է:

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալն» ուզում է ձեռք բերել Մբապեին, բայց «Մոնակոն» չի պատրաստվում ֆուտբոլիստին էժան գնով վաճառել: Ըստ Marca-ի տեղեկության՝ «Մոնակոն» Մբապեի համար պահանջում է 100 մլն եվրո:

Ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ունեն նաև ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ավելի վաղ Մբապեն չէր բացառել «Ռեալ» տեղափոխությունը, բայց հայտարարել էր, որ կցանկանար ևս մեկ մրցաշրջան անցկացնել «Մոնակոյում»:

2016-17թթ. մրցաշրջանում Մբապեն «Մոնակոյի» կազմում անցկացրել է 31 խաղ և դարձել է 21 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս