Բաժիններ՝

Ինչով են պլանշետներն ու սմարթֆոնները վտանգավոր փոքր երեխաների համար

Գիտնականները պարզել են, որ փոքր երեխաների կողմից պլանշետների ու սմարթֆոնների կանոնավար օգտագործումը կրճատում է նրանց քնի ժամանակը: Հետազոտողների հոդվածը հրապարակված է Scientific Reports հանդեսում։

Մի խումբ գիտնականներ՝ Լոնդոնի Բիրքբեք համալսարանի աշխատակից Թիմ Սմիթի ղեկավարությամբ, անցկացրել են այն ծնողների առցանց­ հարցում, որոնք դաստիարակում են վեցից մինչեւ 36 ամսական երեխաների:

Հարցման մասնակիցներին խնդրել են նշել երեխաների ցերեկային ու գիշերային քնի միջին տեւողությունը եւ պատմել, թե որքան հաճախ է երեխան արթնանում գիշերը եւ որքան ժամանակ է նրան պահանջվում քնելու համար:

Հարցված ծնողների 70 տոկոսը սմարթֆոն կամ պլանշետ ուներ տանը: Այն երեխաների թիվը, որոնք կարող էին օգտվել այդ տեխնիկայից, կազմել է 75 տոկոս:

Ուսումնասիրության համաձայն, սենսորային սարքերից օգտվում էր 6­-ից մինչեւ 11 ամսական երեխաների կեսից ավելին (51 տոկոսը), իսկ երկուսից մինչեւ երեք տարեկան երեխաների շրջանում պլանշետներին անծանոթներ գործնականում չկային (օգտատերերի 92 տոկոսը):

Հետազոտության արդյունքների համաձայն, դեւայսի առջեւ անցկացրած յուրաքանչյուր ժամը երեխայի քունը կրճատում է 15,6 րոպեով: Նաեւ նշվել է, որ այն երեխաները, որոնք գաջեթներ են օգտագործում, ավելի դժվարությամբ են քնում:

Արդյունքները ցույց են տալիս, որ սենսորային էկրաններով սարքերի տարածվածությունն ու հասանելիությունը հանգեցնում է այն բանին, որ դրանք ակտիվորեն օգտագործում են ամենափոքրիկները, եւ դա հանգեցնում է քնի ժամանակի կրճատման»,-­նշել է հետազոտողների խմբի ղեկավար Թիմ Սմիթը:

Գիտնականն ընդգծել է, որ խնդրի հետագա ուսումնասիրությունը կօգնի հասկանալ, թե արդյոք քնի հետ կապված խնդիրներն իրոք գաջեթների հետ են կապված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս