Բաժիններ՝

Կանանց առաջարկել են կրել սթրեսի մակարդակին հետևող կրծկալ

Vitali ընկերությունը ներկայացրել է խելացի կրծկալ, որը հետեւում է կնոջ հուզական վիճակին: Այդ մասին հայտնել է The Mashable­-ն: Ծրագրի իրականացման համար միջոցները հավաքում են Kickstarter քրաուդֆանդինգային հարթակի միջոցով:

Արտադրողների խոսքով՝ մարզական կրծկալը հետեւում է մի քանի ցուցանիշների՝ շնչառության ընթացքին, սրտի զարկերին եւ կեցվածքին: Այդ տվյալները որոշվում են հատուկ սարքի օգնությամբ: «Նորույթը նախատեսված է ժամանակակից կանանց համար, նրանց համար, ովքեր ապրում են արագ տեմպով, բայց հոգ են տանում իրենց առողջության մասին»,-­պատմել է ընկերության ներկայացուցչուհին:

Կրծկալը պատրաստված է չմաշվող գործվածքից: Մոդելի սերիական արտադրությունը պլանավորում են կազմակերպել մինչեւ 2018 թվականի ձմեռը: Նորույթի գինն առայժմ չի նշվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930