Բաժիններ՝

Տաշիրի աղյուսի արտադրամում հրդեհ է բռնկվել

Լոռու մարզի Տաշիր քաղաքում այսօր՝ ապրիլի 14-ին, հրդեհ է բռնվել աղյուսի արտադրամասում:

ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ահազանգը ստացվել է ժամը 20:25-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 21:37-ին:

Ջահուկյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող աղյուսի արտադրամասում այրվել է մոտ 10 խմ տորֆ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս