Հայաստանն ամենաանվտանգ երկրների ցանկում 34-րդն է. զեկույց
«Համաշխարհային տնտեսական ֆորում» կազմակերպությունը հրապարակել է ամենամյա զեկույցը, որում ներկայացրել է անվտանգության, բիզնես միջավայրի, տուրիզմի, առողջապահության, բնական ռեսուրսների, մարդկային ռեսուրսների ու աշխատանքային շուկայի և մի շարք այլ բաղադրիչներով 136 երկրի վարկանիշը:
Ամենաանվտանգ երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը:Աղյուսակը գլխավորում է Ֆինլանդիան, որին հաջորդում են Արաբական Միացյալ Էմիրությունները, Իսլանդիան, Օմանը, Հոնկոնգը, Սինգապուրը, Նորվեգիան, Շվեյցարիան, Ռուանդան, Կատարը, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ավստրիան, Էստոնիան, Շվեդիան, Սլովենիան, Իսպանիան և այլն:
Հայաստանի հարևան երկրներից Իրանն անվտանգության առումով 87-րդն է, Վրաստանը` 29-րդը, Թուրքիան` 116-րդը: Անվտանգության մակարդակի բաղադրիչով աղյուսակում բավականին հետ է Ռուսաստանը, որը 109-րդն է:
Տուրիզմի բաղադրիչով Հայաստանը «Համաշխարհային տնտեսական ֆորում»ի հրապարակած աղյուսակում 84-րդն է: Աղյուսակը գլխավորում է Իսպանիան, որին համապատասխանաբար հաջորդում են Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Հոնկոնգը, Ավստրիան, Սինգապուրը, Պորտուգալիան, Չինաստանը, Նոր Զելանդիան և այլն:
Զբոսաշրջության բաղադրիչով Հայաստանի հարևան Վրաստանը 70-րդն է, Ադրբեջանը 71-րդը, Իրանը` 93-րդը, Թուրքիան` 44-րդը: Ռուսաստանը տուրիզմի բաղադրիչով աղյուսակի 43-րդ հորիզոնականում:
Բիզնես միջավայրի բաղադրիչով Հայաստանը կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում 39-րդն է: Աղյուսակը գլխավորում է Հոնկոնգը, որին համապատասխանաբար հաջորդում են Սինգապուրը, Շվեյցարիան, Միացյալ Թագավորությունը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Լյուքսեմբուրգը, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իռլանդիան, Բահրեյնը, Նիդեռլանդները,
Դանիան և այլն: Հայաստանի հարևան Վրաստանը բիզնես միջավայրի բաղադրիչով 22-րդն է, Թուրքիան` 63-րդը, Ադրբեջանը` 57-րդը, Իրանը` 79-րդը:
Առողջապահության բաղադրիչով կազմակերպության հրապարակած վարկանիշային աղյուսակում Հայաստանը 48-րդն է: Աղյուսակը գլխավորում է Գերմանիան, որին համապատասխանաբար հաջորդում են Լիտվան, Ավստրիան, Բելգիան, Ռուսաստանը, Ղազախստանը, Չեխիան, Ուկրաինան, Հունգարիան, Բուլղարիան, Հունաստանը, Հոնկոնգը, Շվեյցարիան, Ֆրանսիան և այլն: Հայաստանի հարևան Վրաստանը 36-րդն է,
Ադրբեջանը` 37-րդը, Թուրքիան` 64-րդը, Իրանը` 93-րդը:
Մարդկային ռեսուրսների և աշխատաշուկայի բաղադրիչով Հայաստանը վարկանիշային աղյուսակի 45-րդ հորիզոնականում է: Աղյուսակը գլխավորում է Իսլանդիան, որին համապատասխանաբար հաջորդում են Շվեյցարիան, Դանիան, Նորվեգիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, Շվեդիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Նիդեռլանդները, Միացյալ Թագավորությունը, ԱՄՆ-ն և այլն: Վրաստանն աղյուսակում 51-րդն է, Ադրբեջանը` 30-րդը, Թուրքիան` 94-րդը, Իրանը` 105-րդը:
Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում պատրաստվածության բաղադրիչով Հայաստանն աղյուսակում զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը: Աղյուսակը գլխավորում է Հոնկոնգը, որին համապատասխանաբար հաջորդում են Դանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը,մ Լյուքսեմբուրգը, Ճապոնիան, Իսլանդիան, Էստոնիան, Նիդեռլանդները և այլն: Վրաստանն աղյուսակում 67-րդն է, Ադրբեջանը` 50-րդը, Թուրքիան` 72-րդը, իսկ Իրանը` 94-րդը: