Բաժիններ՝

«Բարսելոնան» կհրավիրի Վալվերդեին, կգնի Դեուլոֆեուին և Կոուտինիոյին և կբաժանվի Մասկերանոյից

Լուրջ փոփոխություններ:
Ինչպես հաղորդում է Sport.es-ը, «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է ամռանն էականորեն նորացնել թիմը: Ըստ պարբերականի տեղեկության՝ ակումբի ղեկավարությունը կազմել է պլան, որը բաղկացած է 4 կետից:

1. «Բարսելոնան» ուզում է գլխավոր մարզչի պաշտոնի համար հրավիրել «Ատլետիկի» մարզիչ Էռնեստո Վալվերդեին:

2. Կատալոնացիները պատրաստվում են գնել մի քանի աստղային ֆուտբոլիստների: Առաջնային նպատակն է՝ Ֆիլիպե Կոուտինիոն «Լիվերպուլից»: Կփորձեն ձեռք բերել նաև Պաոլո Դիբալային՝ «Յուվենթուսից», Մարկո Վերատիին՝ ՊՍԺ-ից, և Էկտոր Բելյերինին՝ «Արսենալից»:

3. Նորից խաղադրույք կատարել ակումբի սաների վրա: 12 մլն եվրոյով «Էվերթոնից» հետ կգնվի Ժերար Դեուլոֆեուն:

4. «Բարսելոնան» բաց կթողնի մի շարք ֆուտբոլիստների: Թիմը կլքեն Ժերեմի Մաթյոն, Արդա Թուրանը և Խավիեր Մասկերանոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս