Բաժիններ՝

«Հրատապ միջամտության անհրաժեշտություն կա». Արման Թաթոսյանը՝ «Սասնա ծռերի» անդամի վիճակի մասին

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա նշեց, որ գրություն է հասցեագրել Արդարադատության նախարարությանը՝ պահանջով, որ հետազոտությունը պատշաճ կատարվի. «Այո՛, առողջության իրավունքի հետ կապված հիմա պետք է ինտենսիվ միջոցներ ձեռնարկվեն Արամ Հակոբյանի առումով։ Ես այս պահին չեմ կարող կյանքի հետ կապված վտանգի մասին խոսել, բայց առողջության հետ կապված, այո՛, հրատապ միջամտության անհրաժեշտություն կա։ Կարծում եմ՝ վաղը մերոնք նորից կայցելեն՝ վերահսկելու նպատակով»։

Արման Թաթոյանն ասաց, որ անձամբ մի քանի անգամ այցելել է Արամ Մանուկյանին՝ Պավել Մանուկյանի որդուն։ «Փաստաբանը բարձրաձայնել էր, որ ջերմությունը բարձր է և չի իջնում։ Մենք պահանջ ենք ներկայացրել, որ անհապաղ վնասվածքաբան այցելի, որովհետև փաստաբանը, նաև Արամ Մանուկյանն է նշում է, որ դա ոտքի հետ կապված միջամտության արդյունքում է»,- ասաց Արման Թաթոյանը՝ նշելով, որ անհապաղ կանխարգելիչ միջոց պետք է ձեռնարկվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս