Բաժիններ՝

Տարածաշրջանում մեկ շաբաթում գրանցվել է 15 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 6­-ից մինչև 12­-ը գրանցված երկրաշարժերից 3-4­-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Այս մասին տեղեկացրին «ՍՊԾ» գործակալությունից:

Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 2-­ի էպիկենտրոնները գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում՝ ապրիլի 8-­ին, ժամը 05:54­-ին, M=1.0, Իջևան քաղաքից 23 կմ դեպի հյուսիս­արևմուտք, ապրիլի 10­-ին, ժամը 17:35-­ին, M=1.8, Վեդի քաղաքից 11 կմ դեպի հյուսիս­արևմուտք:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 15 երկրաշարժ, բոլորն էլ Թուրքիայի տարածքում: Ապրիլի 6-­ին 3-­4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ է գրանցվել Վան քաղաքից 34 կմ դեպի հյուսիս­արևելք: Ապրիլի 9­-ին նույն օջախային գոտում տեղի է ունեցել 12 երկրաշարժ՝ 3-­ից մինչև 5­-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-­ից մինչև 4.1): Ապրիլի 10-­ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.9) երկրաշարժ է գրանցվել Պատնոս քաղաքից 50 կմ դեպի հյուսիս­արևմուտք, որին հաջորդ օրը հետևել է ևս մեկ ստորգետնյա ցնցում՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6):

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել: Ապրիլի 10-­ին Կենտրոնական Ամերիկայում՝ Սալվադորի Մեհիկանոս քաղաքից 3 կմ դեպի արևմուտք գրանցվել է 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մեկ մարդ, տուժել երկուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս