Վթար Մխչյան գյուղում, մեքենան հարվածել է գազատար խողովակին. կա տուժած

Ապրիլի 13-ին, ժամը 01.56-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արևաբույր գյուղի վերջնամասում «Volkswagen golf 3» մակնիշի 34 RT 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, իսկ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից գազի արտահոսքը:

Տեսանյութեր

Լրահոս