Բաժիններ՝

Apple-ը նոութբուքերի լավագույն բրենդների վարկանիշում հինգերորդն է

Apple-ը 2017 թվականին առաջին տեղից հայտնվել է հինգերորդ տեղում նոութբուքերի լավագույն բրենդների վարկանիշում։ Այն կազմել է Laptop Magazine-ը: Վարկանիշը կազմվում է՝ հաշվի առնելով այն, թե նոութբուքերի խոշորագույն բրենդներից որոնք են առաջարկում որակի, ինովացիաների, տեխնիկական աջակցության, դիզայնի և արժեքի լավագույն համադրությունը, գրում է MarketWatch-ը:

Laptop Magazine-ում նշում են այն միավորների քանակի նվազումը, որոնք Apple-ի լեփթոփներն ստացել են գնահատման արդյունքում, այդ թվում՝ նրա արտադրանքի թանկության և արտաքին նավահանգիստների բացակայության պատճառով:

Apple-ը հայտնվել է հինգերորդ տեղում՝ այն կիսելով Acer-ի հետ, թեև լեփթոփների բրենդների վարկանիշը գլխավորում էր 2010 թվականին դրա հրապարակման սկսվելու պահից, ասված է Laptop Magazine-ի հաղորդագրության մեջ:

Այս տարի վարկանիշի առաջատարը դարձել է Lenovo-ն, որին հաջորդում են Asus-ը, Dell-ը և HP-ն: «Lenovo-ն առաջին տեղում է հայտնվել բարձր գնահատական ստացած բազմաթիվ լեփթոփների, նորարարական տեխնոլոգիաների և հաճախորդների աջակցության էական բարելավման շնորհիվ»,-նշում են Laptop Magazine-ում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս