Բաժիններ՝

«Ատլետիկո Մադրիդ»-«Լեսթեր». Որքանո՞վ է բերել «Ատլետիկոյի» բախտը

Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 22:45-ին, 1/4 եզրափակչում տեղի կունենա «Ատլետիկո Մադրիդ»-«Լեսթեր» հանդիպումը: Բոլոր մասնակիցներից Անգլիայի գործող չեմպիոն «Լեսթերը» համարվում էր ամենահարմար մրցակիցը: Տպավորություն է, որ «Ատլետիկոյի» բախտը բերեց: Ասել, որ մադրիդցիներն առանց խնդրի կանցնեն կիսաեզրափակիչ փուլ, սխալ կլինի, սակայն փաստ է, որ մադրիդյան ակումբը կլինի դիմակայության ֆավորիտը:

Այս տարի Սիմեոնեի սաները ցույց չեն տալիս իրենց բնորոշ ֆուտբոլը: Սիմեոնեի հիմնական զենքը՝ պաշտպանությունը, այս տարի չի արդարացնում իրեն: Եթե նախորդ մրցաշրջանում մադրիդյան ակումբը բաց էր թողել 18 գնդակ, ապա այս մրցաշրջանում գնդակների թիվն արդեն 23 է:

«Լեսթերը» դեռ շարունակում է հանելուկ մնալ մրցակիցների համար: Կարող ենք ասել, որ մադրիդցիների հետ խաղում նրանք կգործեն երկրորդ համարով, սակայն դժվար է ասել, թե ինչ ենք սպասում այս ակումբից: Բացի Չեմպիոնների լիգայից, անգլիական ակումբը դեռ մի քանի խնդիր ունի լուծելու՝ վերագտնել իր խաղը Ռանիերիի հեռանալուց հետո, ինչպես նաև՝ պահպանել տեղը Պրեմիեր լիգայում: Վերջին խնդիրը, նոր գլխավոր մարզիչ Շեքսպիրի գլխավորությամբ, կարծես լուծվել է, իսկ թե որքանով են անգլիացիները վերագտել իրենց խաղը, կիմանանք միայն այսօր երեկոյան:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս